HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերատիվ շտաբը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը 

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ նշելով, որ կատարվել են բոլոր հանձնարարականներն ու ցուցումները:

Մասնավորապես, ավարտվել է ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը և ստուգարքներով ամփոփվել են գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների արդյունքները, վերացվել են այդ ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները:

Հունան Պողոսյանը փաստեց, որ այս ժամանակահատվածում հանդիպումներ են եղել միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, սպառիչ պատասխաններ են տրվել դիտորդներին հետաքրքրող հարցերին:

Օպերատիվ շտաբի պետը նշեց նաև, որ շարունակվում են ընտորղների ցուցակների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, ինչպես և ներկայացրեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում քննարկման առարկա դարձած ահազանգերի ու զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վիճակագրությունը:

Խորհրդակցության ավարտին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: 

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter