ԱԺ փոխնախագահ. «Մեր խնդիրն է ստեղծել որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղեր»
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում աշխատատեղեր կան, սակայն մարդիկ չեն ցանկանում աշխատել, լրագրողների հետ զրույցում նշեց, որ, օրինակ, Երեւանի քաղաքապետարանը վարորդների է հրավիրում աշխատանքի, սակայն աշխատողներ չկան:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ եթե տաքսի վարելով 200 հազար աշխատավարձ են ստանում, ապա հաստատ 120 հազարով ավտոբուսի վարորդ չեն աշխատի:
«Բնականաբար կան աշխատատեղեր, որտեղ 100-120 հազար դրամով կլինեն մարդիկ, որ չեն աշխատի, որովհետեւ ընդունենք խնդիրներն այնքան շատ են, որ այդ գումարով երիտասարդը չի կարող լուծել իր կենցաղային խնդիրները, իր ընտանիքի, ավտոմեքենա գնելու խնդիրները, իսկ այսօր մենք ավելի մաքսիմալիստական հասարակություն ունենք, քան տարիներ առաջ: Այդ իմաստով, որպես իշխանություն, մեր խնդիրն է ստեղծել որակյալ եւ բարձր վարձատրվող աշխատատեղեր»,-ասաց Է. Շարմազանովը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել