HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզի գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշները բարձր են

Արագածոտնի մարզում 2012 թվականին գյուղատնտեսության բնագավառում ծրագրերը հիմնականում ուղղվել են ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների կերարտադրության, արհեստական սերմնավորման, կաթնարտադրության խթանման, հացահատիկային կուլտուրաների սերմարտադրության, սորտաթարմացման, անասնապահության և դաշտավարության զարգացման գործընթացներին: Ներդրված ընդհանուր գումարը կազմել է 9692.3 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է:

2012 թվականին, ընդհանուր առմամբ, կատարվել է 23940 հա. հացահատիկի և հատիկաընդեղենի, 1569 հա կարտոֆիլի, 978 հա բանջարեղենի և 158 հա բոստանային մշակաբույսերի ցանք: Խաղողի տարածություններն ավելացել են 264 հեկտարով և ներկայումս կազմում են 1835 հա: Պտղատու այգիների ընդհանուր տարածքը կազմել է մոտ 5212 հա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 330 հեկտարով: Նախորդ  տարվա  5500 տոննայի  դիմաց  2012 թվականին  մարզի  խաղողագործներից  մթերվել  է  6200 տոննա  խաղող:

Տարվա ընթացքում մարզին տրվել է 175 տոննա հացահատիկի  սերմացու: Գյուղացիական տնտեսություններին կենտրոնացված կարգով մատակարարվել է նաև 2835 տոննա ազոտական պարարտանյութ, 1400 տոննա դիզելային վառելիք: Այս հատկացումները շարունակական են և իրականացվելու են նաև ընթացիկ տարում:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տռեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter