HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային խումբն ուսումնասիրել է Ր.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումները

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված եւ թեկնածուի կայք-էջում զետեղված խախտումների վերաբերյալ ծանուցումները:

Արդյունքում` առանձնացվել են այն հաղորդումները (թվով 5), որոնք պարունակել են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ: Օրենքով սահմանված կարգով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության բաժիններ` ստուգման: Արդյունքների մասին գլխավոր դատախազությունը կտեղեկացվի լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter