Կասկադի աստիճաններին կախված տղամարդու դիակ է հայտնաբերվել
Այսօր` ժամը 12.47-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացվել, որ «Կասկադ» համալիրում հայտնաբերվել է կախված տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածի աստիճաններից իջեցրել են Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ` 1965 թ. ծնված Արայիկ Ամիրյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել