HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ջհանգիրյանն էլ է կողմ եղել

Փետրվարի 1-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում մի խայտառակ օրինագծի հաստատմանն աջակցել է նաեւ ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը կողմ է քվեարկել այդ օրինագծին: Խոսքը «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» է, որով նախատեսվում է այդ համակարգում համազգեստ կրելը պարտադիր դարձնել, եւ բյուջեն ստիպված կլինի մի քանի 100 հազար դոլարի հատկացում անել: Այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը բարձրացնում են 2.5 հազար դրամով:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած նախագիծը պետաիրավականի նիստում ընդամենը մեկ «դեմ» է ունեցել` ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ինչը թերեւս կարելի է բացատրել ԲՀԿ-ի` Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ բարիդրացիական վերաբերմունքով: Ընդդիմադիրներից նիստին չեն մասնակցել Զարուհի Փոստանջյանը եւ Արծվիկ Մինասյանը, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Հովհաննես Սահակյանն ու Լեւոն Մարտիրոսյանը կողմ են քվեարկել, եւ հարցը մտել է օրակարգ:

«Այո, դուք ճիշտ եք, միայն ես եմ դեմ քվեարկել,- թերթի հետ զրույցում հաստատել է Տիգրան Ուրիխանյանը,- ես հարցրել եմ` արդյոք սոցիալական նման ծանր իրավիճակում, սոված ընտանիքների գոյության պարագայում նման միջոցների վատնումն արդարացվա՞ծ եք համարում»:

Իսկ նախարարը, ըստ Ուրիխանյանի, պատասխանել է. «Իհարկե, արդարացնում եմ, որովհետեւ դրանից դատախազներն ավելի զգոն ու զգաստ կլինեն, ավելի պատկառելի տեսք կունենան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter