HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». սպառնացել են «կասկածվողներին»՝ եթե չընտրեք, ձեզ համար լավ չի լինի

Դավիթաշեն համայնքում օրերս հետաքրքիր փաստ է արձանագրվել: Այս համայնքի բնակիչների շրջանում հեռախոսով անցկացվում է սոցիոլոգիական հարցում` «ո՞ւմ եք ընտրելու» թեմայով: Քաղաքացիներից մեկը, ստանալով հեռախոսազանգը եւ լսելով հարցը, պատասխանել է. «Բայց քվեարկությունը գաղտնի է, եւ ես չեմ պատրաստվում հիմա ձեզ ասել, թե ում եմ ընտրելու»:

Այնուհետեւ նույն քաղաքացին պարզում է, որ իր եւ ընտանիքի անդամների տվյալները, ինչպես նաեւ հասցեն հայտնվել են իրենց բակում տեղակայված Սերժ Սարգսյանի շտաբում: Շտաբի աշխատակիցները նշված քաղաքացուն սկզբում հաշվառել են 100 տոկոսանոց Սերժ Սարգսյանին քվեարկողների ցուցակում, սակայն «հարցումից» հետո ընտանիքը հայտնվել է «կասկածվողների» ցուցակում, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացու հասցեն եւ ընտանիքի անդամների տվյալներր հայտնվել են Սերժ Սարգսյանի այդ հատվածի շտաբի պատասխանատուի մոտ:

Հետո սկսել են նրանց հետ «աշխատել»` փորձելով իմանալ, թե ինչու են քաղաքացիները երկմտում` Սերժ Սարգսյանին ընտրե՞լ, թե՞ ոչ: Քաղաքացու այն դիտարկմանը, թե որտեղից գիտեք՝ ես ընտրելո՞ւ եմ, թե՞ ոչ, կամ ում եմ ընտրելու, շտաբից պատասխանել են, որ հարցումներից են պարզել:

Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները սպառնացել են «կասկածվողների» ցուցակում հայտնվածներին, որ եթե չընտրեք` ձեզ համար լավ չի լինի հետո:

Մեկնաբանություններ (1)

Vardan
Ս.Սարգսյանին տվում է, որ ժողովուրդը այնքան հիմար է, որ կարելի է վարորդի աշախատատեղ առաջարկել ՀՀ քաղաքացուն այն դեպքում, որ դա աշխատանք չէ նորմալ քաղքակիրթ երկրներում վարորդը իրավուք չունի զբավել դրամարկղային գործունեությամբ այնուհետեվ հավաքելով երկու միլիոն դրամ ստանա տաս տոկոս աշխատավարձ, սա ոչ թե անգիտություն է այլ լայն հասարակությանը մոլորեցնելու ճանապարհ, իրական աշխատատեղերը վաճառված են կամ նարդով ու շախմատով տանուլ տված այն նախկին գործանատերերին որոնք գործարանը վերածել են հարսանյաց սրահների, իսկ միլիոնները տեղափողել Վիեննա կամ Պրահա, որտեղ վարոդը չի հավաքում ուղևվարձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter