HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը գովազդում է հեռուստասերիալները

Արաբկիր համայնքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական «կիքսը» գրանցվեց: Քաղաքացիներից մեկը նրան հարց տվեց, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել՝ եթերն անորակ հեռուստասերիալներից մաքրելու ուղղությամբ:

«5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բրազիլական հեռուստասերիալներ էին, հիմա՝ հայկական: Ինչ եք կարծում` ավելի լավ է հայկակա՞ն սերիալները նայել, թե՞ մեքսիկական ու բրազիլական»,- հարցրեց Ս. Սարգսյանը: Հարցը դահլիճում աշխուժություն առաջացրեց, որին քաղաքացիներից մեկը տեղից պատասխանեց` «մեքսիկական ու բրազիլական»:

Ս. Սարգսյանը մի պահ կանգ առավ, այնուհետեւ ասաց, թե հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն. նա խորհուրդ տվեց ցերեկներն անցնել Երեւանի թատրոնների մոտով, որտեղ կարելի է հանդիպել արտասահմանյան մեքենաների: Ըստ նրա` այդ մեքենաները դերասաններինն են, որոնք կարողացել են գնել սերիալներում նկարահանվելու արդյունքում:

Փաստորեն, Ս. Սարգսյանը փոխանակ ամաչի, որ մշակութային օջախ համարվող թատրոններում հայտնի դերասանները ցածր են վարձատրվում ու ստիպված անորակ սերիալներում նկարահանվում, հակառակը՝ գովազդում է եթերային աղբը: Բրավո՛:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter