HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հարեւանը մեզանից մի քանի քայլ առաջ է

Սահակաշվիլիի` Վրաստանի նախագահ դառնալուց հետո այդ երկրում տեղի ունեցած փոփոխությունները տարիներ շարունակ զարմացնում էին մեզ` հայաստանցիներիս, ու շատ հարցերում նախանձ շարժում: Հիմա Սահակաշվիլին, ըստ էության, իշխանություն չունի, ու հիմա մեզ շարունակում է զարմացնել «Իվանիշվիլիի Վրաստանը»: Վերջին օրերին այդ երկրում սկսել է էժանանալ հացը:

Այդ մասին երեկ տեղեկացրել է «Վրաստանի արդյունաբերողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեն: Վերջինիս խոսքերով, հացի գնի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում մեծացել են ալյուրի ներկրման ծավալները, եւ երկրում մրցակցային միջավայր է ստեղծվել: Դոլիձեի խոսքերով, մրցակցության շնորհիվ առաջիկայում հացի գինը կշարունակի նվազել:

Օրերս հայտնի է դարձել, որ Վրաստանում միջինը 25 տոկոսով նվազել է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը: Մոտ 10 տոկոսով նվազել է բենզինի գինը: Եվ այդ ամենը շնորհիվ այդ համակարգերում առկա կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման եւ մրցակցային միջավայր ստեղծելու շնորհիվ:

Ուշագրավ է հատկապես գազի գնի նվազման փաստը: Դժվար է ասել, թե Վրաստանում իրականացվող այս փոփոխությունները որքանով են տնտեսապես արդարացված, արդյոք մի քանի ամիս հետո չի պարզվի, որ գազը կրկին պետք է թանկանա, որպեսզի համակարգը ինքնածախսածածկվի: Բայց այս պահին կարող ենք ընդամենը արձանագրել, որ մեր հարեւանը կրկին մեզանից մի քանի քայլ առաջ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter