HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարությունում շարունակվում է հաշմանդամների աշխատանքի համար հայտարարված մրցույթը

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն հաշմանդամները։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։ 

ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարել է մրցույթ` փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար։ 

Առաջին փուլում աշխատանքի մրցույթին կարող են դիմել միայն սայլակավոր հաշմանդամները։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ (բեռնել www.mes.am կայքից) և ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն` ք. Երևան 0054, Ա. Միկոյան 109/8, հեռ.` 010 31-77-31) կամ ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter