HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

«Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2012թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, հաշվետու տարում հիմնադրամի հայագիտական, քաղաքական, տեղեկատվական հետազոտությունների, ուսումնական, հրատարակչական կենտրոնների կողմից տպագրվել է 25 ամսագիր և 5 գիրք: Ընթացիկ տարում հիմնադրամը հիմնականում ուշադրություն է դարձնելու ազգային ներուժի բացահայտմանը, սփյուռքի ինտելեկտուալ կարողությունների ներգրավման ուսումնասիրությանը, ինտեգրացիոն գործընթացներին և այլն:

Վարչապետը հանձնարարել է հիմնադրամի ներկայացուցիչներին՝ վերը նշված ուղղություններով կատարվելիք ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա ներկայացնել ոչ միայն առկա խնդիրները, այլև հանդես գալ համապատասխան առաջարկություններով: 

Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև հիմնադրամի 2013 թվականի տարեկան բյուջեն: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter