Ապօրինի ծառահատում. բենզասղոցով` բոխի
Երեկ՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարք գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գերասիմ Կ.-ին` իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Գերասիմ Կ.-ն հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի անտառից բենզասղոցով բոխի է հատել:
«Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել