Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարելիցին նվիրված ընդունելություն Թբիլիսիում
Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին ողջունեց ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Գարեգին Մուրադյանը: Նա շնորհավորեց մասնակիցներին տոնի կապակցությամբ և հակիրճ ներկայացրեց մեր զինված ուժերի ձևավորման և կայացման հերոսական պատմությունն ու անցած ուղին:
Պաշտոնական ընդունելությանը ներկա էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և այլ պաշտոնատար անձինք, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը հոգևոր դասի հետ, Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել