
Բաց նամակ Երվանդ Զախարյանին
Խնդրում ենք Ձեզ, տրամադրել Սյունիքի մարզում 2012-2013թ-ի ընթացքում, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության և վաճառքի պայմանագրերի մասին ներքոնշյալ տեղեկատվությունը:
Նշել վերոնշյալ ժամկետում, 5հա և այն գերազանցող պետական և համայնքային սեփականություն համարվող, վարձակալության և վաճառքի գործարքի օբյեկտ հանդիսացած յուրաքանչյուր հողամասի.
- Իրականացված գործարքի ամսաթիվը,
- Գործարքի տեսակը /վարձակալություն թե վաճառք/
- Վարձակալության ժամկետը, եթե գործարքը հանդիսանում է վարձակալություն
- Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի մակերեսը
- Գործարքի արժեքը
- Հողամասը պատկանող համայնքի անվանումը
- Գնորդի կամ վարձակալողի մասին հետևյալ տեղեկատվություն /Ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայր, գրանցման հասցե: Իրավաբանական անձի դեպքում` ընկերության անվանումը, գրանցման վայրը/
- Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի աշխարհագրական կոորդինատները:
«Կայուն զարգացում» ՀԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստակամ է օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել վերոնշյալ տեղեկատվության տրամադրման համար կատարված ծախսերը:
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել