HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Մելիքյանի թիմը մտածում է դիմել ՍԴ և նախագահի ընտրությունը հետաձգել երկու շաբաթով

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի թիմը մտածում է դիմել Սահմանադրական դատարան և նախագահական ընտրությունները հետաձգել երկու շաբաթով: Խնդիրը այն է, որ նախագահի թեկնածուն ստիպված է լինում իր քարոզարշավային ժամանակից տրամադրել դատախազության քննիչներին, որոնք զբաղվում են ընտրախախտումների հարցերով:

Նախագահի թեկնածուն դեմ չէ, որ դատախազությունն ուշադրություն է դարձնում այդ հարցերին, սակայն տարօրինակ է համարում այն փաստը, որ իր իսկ բարձրաձայնած հարցերը խեղաթյուրված են ներկայացնում:

Ա.Մելիքյանը ասաց որ, անկախ ամեն ինչից, նա չի ափսոսում այն գումարների համար, որ ներդրվել են նախագահական քարոզարշավին մասնակցելու համար:

Նախագահի թեկնածուն նաև նշեց որ այսօր մրցապայքարի մեջ են գտվում Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննսիյանը և հավելեց, որ եթե ընտրությունները  չկեղծվեն, մեծ է նաև հավանականությունը, որ ինքը կհավաքի առավել շատ ձայներ:

Այսօրվա մամուլի ասուլիսին Արման Մելիքյանը նաեւ ասաց, որ չի պատրաստվում դիմել Արամ Հարությունյանի օրինակին եւ ինքնաբացարկ հայտնել:

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter