HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորարար լուծումներով դպրոց Քարակերտ համայնքում

Հայաստանի մանուկներ հիմնադրամը շահագործման հանձնեց Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Անմխիթար վիճակում գտնվող դպրոցը հիմնանորոգումից հետո դարձել է Հայաստանի նորարարական ուսումնական հաստատություններից մեկը։

Դպրոցում հիմնադրվել է Հայաստանում առաջին ատամների մաքրման կայանը։  Վերջինս հագեցած է լվացարաններով, ատամի խնամքի պարագաներով, ցուցադրական-ուսումնական նյութերով։ Դպրոցի տարրական դասարանների աշակերտները դասամիջոցներին կայանում պետք է մաքրեն իրենց ատամները։

Մյուս նորամուծությունը ստեղծագործարանն է՝ դասարանի ժամանակակից մոդելը, որում համադրված են դպրոցի գրադարանը, համակարգչային սենյակը և առկա են դասեր ու միջոցառումներ անցկացնելու հնարավորություններ։

Դպրոցում ստեղծվել է նաև տարրական դպրոցի մոդելային դասասենյակ։ Այն բաժանված է երկու մասի, որոնցից մեկը նախատեսված է դասերի, մյուսը՝ խմբային աշխատանքների, խաղերի և հանգստի համար։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից երեխաները նախընտրում են սովորել նաև դասարանից դուրս, դպրոցում ստեղծվել է ճեմուղի, որտեղ ուսուցիչները կարող են անցկացնել բացօթյա դասեր՝ հին հունական ճեմարանի մոդելով։ Դպրոցում հիմնադրվել է նաև Վերնատուն, որտեղ սովորողները արվեստի դասեր անցկացնելուց զատ, ոգեշնչող միջավայրում հնարավորություն ունեն կատարել ստեղծագործական աշխատանքներ, ինչպես նաև անցկացնել քննարկումներ, բանավեճեր տարբեր թեմաների շուրջ։       

250 աշակերտ ունեցող դպրոցը հիմնանորոգվել է «Կանակա» ընկերության կողմից։ Դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարերարների ջանքերով։ Հատուկ ծրագրերով դպրոցին աջակցել են «Վիվա-Սելլ-ՄՏՍ» ընկերությունը, «Էյչ-էս-Բի-Սի Հայաստան» բանկը, «Քրոնիմետ» բարեգործական ընկերությունը, «Կանակա» ընկերությունը։ Նվիրատվություն են կատարել նաև գյուղի գործարարները և ծնողական, ուսուցչական համայնքները։ 

Քարակերտի թիվ 1 դպրոցը հիմնադրամի կողմից հիմնանորոգված թվով 6-րդ դպրոցն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter