HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում կայացվել են 5.31 մլն դր ընդհանուր տուգանքի 60 որոշումներ

Բնապահպանական պետական տեսչության կողմից 06.06.11-17.06.11 թթ. ընկած ժամանակահատվածում ավարտվել են ստուգումները 39 կազմակերպություններում, իսկ     16-ում ստուգումներն ընթացքի մեջ են:

Ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է 5.31 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 60 որոշում և հաշվարկվել է 9.08 մլն դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Մասնավորապես`

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտով

Գեղարքունիքի ՏԲ-ի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ  իրականացված  ստուգայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  120.0 հզ. դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 4 որոշում: ՀՀ ոստիկանության Գավառի բաժնից ստացված 1 հատ բեղլու, 1 հատ կողակ և 20 հատ կարաս տեսակի առգրավված ձկները հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, հաշվարկվել է 230.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 37.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Շիրակի ՏԲ  աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում Արփի լճում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանք և հաշվարկվել է 7.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 50 գծմ ցանց, 7 հատ ծածան, որը հանձնվել է «Գյումրի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Անիի տարածաշրջանում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 30.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է  30 գծմ ցանց: Արփի լճից հանվել է տիրազուրկ 200 գծմ դնովի ցանց, որը վերցվել է բաժնում պահպանության:

Արարատի ՏԲ-ի աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 30.0 հազ. դրամ վարչական տուգանք:

Սյունիքի ՏԲ-ի կողմից իրականացվել է վարչական վարույթ` Սիսիանի ոստիկանությունից ստացված նյութի հիման վրա, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Արմավիրի ՏԲ-ի աշխատակիցների կողմից «Միլաքս գրուպ» ՓԲ ընկերությունում ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հզ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0 հզ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի ՏԲ-ի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Երևանի ՏԲ-ի կողմից «ԵԱԶ» ԲԲԸ ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամ գումարի  վարչական տուգանքի որոշում:

Լոռու ՏԲ-ի կողմից «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1756.93 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի ՏԲ-ի կողմից «Արարատ մոր և մանկան առողջարան» ՓԲ ընկերության ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 6 կազմակերպությունների ստուգումների արդյունքում կայացվել է 650.0 հզ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և մեկ կազմակերպության համար`(«Դեդալ» ՍՊԸ) հաշվարկվել է 181.0 հազ. դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի ՏԲ-ի կողմից «Թամարա ֆրութ» ՓԲ ընկերության ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.5 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի ՏԲ-ի հետ ավարտել է ուսումնասիրությունը Արարատյան դաշտավայրում, ինչի արդյունքում կայացվել է 250.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտով

Սյունիքի ՏԲ-ի վարույթին հանձնված 3 գործի նյութերով կայացվել է 150.0 հզ.դրամ գումարի վարչական տւոգանքի 3 որոշում: Կապանի անտառտնտեսությունից ստացված մեկ անտառխախտման դեպքի համար հաշվարկվել է 7.0 հզ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի ՏԲ-ի աշխատակիցների կողմից ստուգայցերի արդյունքում ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանք և հաշվարկվել է 193.5 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից «Ստեփանավանի ա/տ» մասնաճյուղի ստուգման արդյունքում հաշվարկվել է 5892.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Երևանի ՏԲ-ի բաժնի կողմից կայացվել է 1200.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 108.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի ՏԲ-ի կողմից ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Աշխատակիցների կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են առանց համապատասխան անթափանց ծածկոցի սորուն հանքային նյութի տեղափոխման 2 դեպք: Կայացվել է 100.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 2  որոշում:

Լոռու ՏԲ-ի կողմից «Ատ Գրեյն» ՍՊԸ և «Ճանապարհ» ՓԲԸ ստուգումների արդյունքում կայացվել է 200.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 73.92 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի ՏԲ-ի կողմից «Գոլդեն-Լենս» ՍՊԸ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 13.36 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

ԿՀԹՎՆ ՎԲ-ի աշխատակիցների ստուգումների արդյունքում կայացվել է 300.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 360.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի ՏԲ-ի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 250.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Վայոց ձորի ՏԲ-ի կողմից «Ջերմուկ 3 առողջարան» ՍՊԸ ստուգման արդյունքում կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: 

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված  ժամանակահատվածում մուտք է եղել 5.34 մլն դր գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter