
Վնասվել է Ախթալայի կոմբինատի` Այրում-Ճոճկան գնացող պոչատար խողովակաշարը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 11:48-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ վնասվել է «Ախթալա ԼՀԿ» կոմբինատից Այրում-Ճոճկան գնացող պոչատար խողովակաշարը, ինչի հետևանքով պոչհանքը լցվում է Դեբեդ գետ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը և մարզպետարանի բնապահպանության բաժնի պետը:
Հիշեցնենք, որ «Հետքը» «Ախթալա ԼՀԿ»-ից հոսող պոչանքների մասին արդեն բազմիցս անդրադարձել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել