HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ԱԱԾ-ն քաղաքացիությունը թաքցրել է

Թերթը գրում է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածները, ըստ որոշ աղբյուրների, Մոլդովայի քաղաքացիներ են: Թերթի թղթակիցը հարցում է արել ոստիկանության անձնագրային վարչություն, որտեղից պարզաբանել են, որ «ոչ լեգալ կարգավիճակով բնակություն հաստատել», նշանակում է առանց կացության վկայականի գտնվել Երևանում կամ` առանց մուտքի վիզայի: Երկու դեպքն էլ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին: Իսկ օրվա վերջում էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, թե մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի, մորաքրոջ որդին է: Երեկ թերթի թղթակից Լուսինե Բարսեղյանին հաջողվել է այս տեղեկությունը ճշտել իրենից` Շերիֆից.

-Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ Հայրիկյանի վրա կրակող Սամվել Հարությունյանը ձեր մորաքրոջ որդին է:

-Պարզ ասեմ ձեզ, երբ իմ ծանոթները, ընկերները կապվեցին իմ հետ և ասեցին, որ այսպիսի բան կա գրած, ես նայեցի ու իմ համար շատ զարմանալի է, որովհետև ես մի հատ մորաքրոջ տղա ունեմ, որը Ռուսաստանում է ապրում: Իսկ իրա հետ կապված ծնողներիցս եմ ճշտել, որ շատ, շատ հեռու... ու ասենք, ոչ թե արդարանալու համար, ասեմ, այնքան վստահ եմ, որ ԱԱԾ-ն արագ կբացահայտի, որ ես տենց մորաքրոջ տղա չունեմ: Ուղղակի իմ հորաքրոջ թոռան, եսիմ ինչն է, որին վերջին անգամ երևի մի 20 տարի առաջ տեսած լինեմ:

-Այսինքն, Սամվել Հարությունյանը ձեր հեռավոր ազգականն է, որին վաղուց չեք տեսել:

-Վաղուց ասելով, կարող եմ շեշտել` ընդհուպ երևի մի 15 տարուց ավել, 20 տարուց:

-Իսկ դուք տեղյա՞կ եք, ինքը Հայաստանի քաղաքացի է, թե՞ այլ երկրի, որտե՞ղ է ապրում:

-Ես ընդհանրապես տեղյակ չեմ, եթե ես իրեն այսքան ժամանակ չեմ տեսել, ես ի՞նչ գիտեմ` ո՞րտեղի քաղաքացի է, ընդհանրապես չգիտեմ` ստեղ է, թե ստեղ չի:

-Դուք ասացիք՝ ձեր հորաքրոջ ի՞նչն է:

-Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետև պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ, հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու:

-Այսինքն, դուք տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին (մահափորձի մասին է խոսքը-խմբ.):

-Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter