HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». զուգարանների համար ծախսված 124 մլն-ը բյուջե կվերադառնա 30-35 տարի հետո

Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից 124 մլն դրամ (340 հազար դոլար) է հատկացվել 2 բիոզուգարան ձեռք բերելու համար: Դրանցից մեկը տեղադրվելու է Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու:

Եվ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ընդամենը 2 զուգարանի համար ահռելի գումարներ տրամադրելու քայլն արդարացնելու նպատակով լրագրողներին համոզում էին, թե ծրագիրը բիզնեսի տեսանկյունից շահավետ է, և 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե:

Թե որքանով է իրատեսական այս ծրագիրը` օրաթերթը պարզել է հասարակ թվաբանական հաշվարկ կատարելով. 124 մլն դրամը հետ բերելու համար հարկավոր է 635 հազար այցելու: Եթե ընդունենք, որ օրական այդ զուգարաններից կարող է օգտվել 50 այցելու, կստացվի` հարկավոր է մոտ 30-35 տարի, որպեսզի 124 մլն-ը վերադառնա պետբյուջե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter