Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է դիրքերը, բայց Ս. Սարգսյանի՝ I փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է
Քարոզարշավի ավարտին ընդառաջ՝ ընտրողներն ավելի մեծ հավատ են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ. Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, միեւնույն ժամանակ Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է
Այսօր՝ նախագահական ընտրություններից 9 օր առաջ, TNS opinion-ը ներկայացնում է «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները եւ մտադրությունները, ինչպես նաեւ թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները: TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝IPSC-ի հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում, ինչպես նկարագրված է ստորեւ: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը (www.EuFoA.org)՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար (ստորեւ կարող եք մանրամասն ծանոթանալ մեր՝ հարցումն իրականացնելու շարժառիթներին եւ գործընկեր կազմակերպություններին):
«Մենք այս հարցումն իրականացրել ենք քարոզարշավի միջնամասում եւ ապահովելով որակի ստուգման համապատասխան մեթոդներ՝ ստացել ենք շատ վստահելի եւ հաստատուն տվյալներ», - մեկնաբանում է TNS opinion բրյուսելյան գրասենյակի՝ մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը: «Այժմ մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ, որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է նրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին: Այդուամենայնիվ, հարցվածները նշում են, որ առայժմ Ր. Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում՝ կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա:
Հետաքրքրական է, որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը, ինչը հստակ տարբերվում է մեր նախորդ հարցման տվյալներից»:
Արդյունքում, եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0% [-10,6% 2013-ի հունվարի մեր հարցման տվյալների համեմատ] վավեր քվե (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում եմ պատասխանել» եւ «Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 40,2% [-3,8%]): Հարցման համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է 33,0% [+12,2%] վավեր քվե (չմշակված տվյալները՝ 22,9% [+9,6%]): Պարզելու համար ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը՝ TNS opinion‑ը գնահատել է նաեւ քվեարկելու հաստատակամությունը եւ վերլուծել այն հարցվածների բնութագրերը, ովքեր չեն բացահայտել ընտրելու իրենց մտադրությունները: Համաձայն այդ վերլուծության՝ Ր. Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26%-34% միջակայքում, իսկ Ս. Սարգսյանը՝ 58%-66%, եւ առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է՝ հիմնվելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակի վրա:
Հունվարի 31-ին (այս հարցման դաշտային աշխատանքի առաջին օրվա ավարտին) դեռեւս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաեւ աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9% [+0,1%] վավեր քվե: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե: Ինչպես եւ հունվարին, հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին, ովքեր միասին հավաքում են 1,5%-ից պակաս վավեր քվե:
«Թեկնածուների վարկանիշներից բացի, մեզ համար ուրախալի անակնկալ էր այս ընտրությունների նկատմամբ հարցվածների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է Հայաստանի ժողովրդավարության եւ քաղաքական կերպարի համար: Ընտրողների ավելի քան 2/3-ը հավատում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաեւ կարծում են, որ ԶԼՄ-ների լուսաբանումը ավելի չեզոք եւ անաչառ է, քան նախկինում: Մարդկանց թիվը, ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է, ինչ 2012-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ», - նշում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
ՀԵԲ-ը այս հարցումը պատվիրել է մի շարք պատճառներով: Մասնավորապես մենք ցանկանում ենք.
- Բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը ընտրությունների, հանրության համար կարեւոր հարցերիեւ քաղաքականության, կուսակցությունների եւ նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցածմոտեցումների վերաբերյալ:
- Այս հարցման արդյունքներով բացահայտված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տվյալները համեմատելնախորդ հարցումների արդյունքների հետ:
- Նպաստել ավելի իմաստալից քննարկմանը, որը հիմնված կլինի ավելի շատ քաղաքական բովանդակության,քան կուսակցությունների քաղաքական քարոզչության եւ ասեկոսեների վրա:
- Բարձրացնել հասարակության թափանցիկության եւ Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսականպատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը:
- Ուժեղացնել ընտրությունները տեխնիկապես պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրվողճնշումը՝ միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելու միջոցով:
Մեթոդաբանություն
- Հետազոտությունում կիրառվել է բազմաստիճան, պատահական (հավանականային) ընտրանք: Ընտրանքիառաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից`համամասնորեն: TNS opinion և IPSC ընկերությունները կիրառել են հնարավոր լավագույն մեթոդաբանությունը:
- Իրականացվել է 1,609 դեմ առ դեմ հարցազրույց` 2013 թ. հունվարի 31 – փետրվարի 5-ը:
- Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀբնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 34.4%, մարզերում` 65.6%:
- Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով՝ բացառելու համար հարցազրուցավարներիկողմից հարցվողների հնարավոր կողմնակալ ընտրության հետևանքով առաջացող սիստեմատիկ սխալները:Պատահական ընտրությունն ապահովելու համար տնային տնտեսություններում հարցման համար ընտրվել է այնանդամը, ում ծննդյան օրն ամենամոտն էր հարցման օրվան:
- Եթե հարցման համար ընտրված անձը տվյալ պահին բացակայել է, ապա իրականացվել է մեկից երկու հետայց`հենց նրա հետ հարցազրույց իրականացնելու համար: Հետայցերի անհաջողության կամ ընտրված անձի`հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու դեպքում հարցազրուցավարը նախորոշված ընթացակարգով ընտրել էհաջորդ տնային տնտեսությունը:
- Ընտրանքի իրականացման վերահսկման համար յուրաքանչյուր հարցազրուցավար պարտավոր է եղել լրացնելիր այցելած տնային տնտեսությունների հասցեների այցացուցակը: Այցացուցակների տվյալների շտեմարանըվերլուծվել է TNS opinion-ի ներկայացուցչի կողմից՝ հավաստիանալու, որ հարցազրուցավարները պահպանել ենտնային տնտեսությունների և հարցվողների ընտրության նախորոշված ցուցումները:
- Տվյալները համակշռվել են՝ ըստ ՀՀ բնակչության սեռատարիքային բաշխման: Հետազոտության արդյունքներիընտրանքային սխալը ±2.4% է:
Որակի վերահսկումը
TNS opinion-ը և IPSC–ն համատեղ պլանավորել և համաձայնեցրել են ինչպես պատահական ընտրանքիկազմավորումը, դաշտային աշխատանքների իրականացումը, այնպես էլ որակի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել