25-ամյա Սիրանույշին մահացու վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. ոստիկանություն
Փետրվարի 7-ին` ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. Սիրանույշ Սարգսյանի դիակը:
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը փետրվարի 8-ին ներկայացել է բաժին: Ոսիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել