HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղել են ճնշումներ իմ և իմ ընկերների վրա. Արամ Հարությունյան

Ազգային համաձայնության կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը այսօրվա իր մամուլի ասուլիսին խոսեց ինքնաբացարկի դիմումի, ՀՀ նախագահական ընտրությունների վիճակի, իր և իր ընկերների վրա գործադրված անուղղակի ճնշումների մասին:

Արամ Հարությունյանն անդրադարձավ նախագահի թեկնածուներին` ասելով, որ ավելի լավ կլիներ  իրեն միացողների լինեին, և պայքարն ավելի արդյունավետ կլիներ: Նա իր առաքելությունն է համարում այն, որ ժողովրդին ներկայացնում է երկրի իրական վիճակը:

Նախագահի արդեն նախկին թեկնածուն նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը հայտնվելու են Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի կարգավիճակում:

Ա.Հարությունյանը վստահ է, որ Վարդան Սեդրակյանը, Ադրեաս Ղուկասյանը և Արման Մելիքյանը ընտրություններից հետո ոչնիչ չեն ունենա ասելու, քանի որ ընտրությունների ելքն ակնհայտ է և անիմաստ է համարում նրանց գործողությունները:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ճնշումներ եղել են, որ նա ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, Հարությունյանը պատասխանեց, որ ճնշումներ եղել են ոչ միայն իր, այլև այն մարդկանց վրա, որոնք փորձել են իրեն օգնել:

«Դրանք ավելի շուտ եղել են անուղղակի ճնշումներ: Գաղտնալսել են իմ հեռախոսազանգերը, ճնշումներ են գործադրել իմ այն ընկերների վրա, որոնք փորձել են ինձ օգնել: Օրինակ` երբ պայմանավորվում էի որևէ ժամի հանդիպել և գումարի մի մասը վերցնել, անհետանում էին այդ մարդիկ, երբ կապվում էի տվյալ անձնավորությունների ընտանիքի անդամների հետ, ինձ պատասխանում էին, որ քաղաքում չեն գտնվում: Իհարկե ես հասկանում էի, որ խուսափում են:  Ես չեմ ցանկանա, որ ինչ-որ մեկը վտանգի իր կյանքը իմ համար»,- նշեց Ա. Հարությունյանը:

Արամ Հարությունյանը նշեց, որ ինքնաբացարկի դիմում ներկայացնելը դեռ ոչինչ չի նշանակում, նա լինելու է քաղաքական դաշտում և ակտիվ գործունեություն է ծավալելու: Չի բացառվում, որ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ նա նորից դնի իր թեկանածությունը: 

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանություններ (1)

John Munsen
Not at all surprising - if the public can do this for $50 e.g. http://cellspynews.com there's hardly a lot stopping governments and the powers that be from misusing such technology!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter