Հայ-ադրբեջանական սահմանագոտում պայմանագրային զինծառայող է զոհվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս ս.թ. փետրվարի 9-ին` ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (ծնված 1976թ., Բերդի զ/կ):
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մհեր Եղշատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում է ՊՆ-ն: :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել