HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարները Վիեննայում քննարկում են միջուկային ապահովության խնդիրը

Երեկ Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Միջուկային ապահովությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվեց ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի նախաձեռնությամբ և միտված է Ճապոնիայի Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային պատահարից հետո ամբողջ աշխարհում միջուկային ապահովության բարձրացմանը: ԱԷՄԳ Գլխավոր տնօրենն իր ելույթում ընդգծեց հինգ հիմնական առաջարկները, որոնք կարող են նպաստել իրատեսական հետ-Ֆուկուշիմյան միջուկային ապահովության շրջանակի հիմնադրմանը:

Համաժողովին ներկա են մի քանի տասնյակ նախարարներ, Միջուկային քաղաքականության ազգային կարգավորիչ մարմինների ղեկավարներ, ատոմակայանների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ:

Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը և ներկայացուցչության աշխատակիցներ:

«Միջուկային էներգիայի զարգացման ծրագիրը Հայաստանում» ելույթով հանդես եկավ Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որում, մասնավորապես, անդրադարձավ ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանն առնչվող և մի շարք այլ հարցերի:

Նույն օրը համաժողովը ընդունեց քաղաքական հսչակագիր` միջուկային ապահովության բարձրացման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, մարդկանց և շրջակա միջավայրը ճառագայթումից պաշտպանելու մասին:

Համաժողովն աշխատանքը կշարունակի մինչև հունիսի 24-ը:

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Չկա միջուկային ապահովություն, Չ-Կ-Ա՞՞՞՞՞՞՞ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ« ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ« ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ .........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter