Հրդեհ «Մայամի» ռեստորանային համալիրում
Փետրվարի 9-ին` ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում` «Մայամի» ռեստորանային համալիրում:
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրշեջ-փրկարարները հյուրանոցից դուրս են բերել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Բոդուլ Լաքշմանին (ծնվ.1987 թվ.)և Վասուդ Դևին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 14.51-ին: Այրվել է ռեստորանահյուրանոցային համալիրի տանիքը (100 քմ) և 3-րդ հարկի սենյակներից մեկում` գույքը և կախովի առաստաղը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի և «1-02» ծառայության հերթապահները: Տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել