
Ա.Ղուկասյան. «Պետությունը բոլոր քաղաքացիների առողջության համար չի հոգում»
Իր առողջական վիճակի մասին «Հետքի» հարցին նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը տվեց այսպիսի պատասխան
«Իմ առողջական վիճակի մասին տեղեկություններ թող իշխանությունները տարածեն: Քանի որ իրենք առաքելություն վերցրին իրենց վրա. պետությունը պաշտոնապես հայտարարեց, որ շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու ինձ մոտ: Հետևապես, իմ առողջական վիճակի մասին տեղեկություններ կարելի է ստանալ բուժհաստատություններից, շտապօգնությունից կամ առողջապահության նախարարությունից:
Չնայած՝ սրանք ևս ֆիկտիվ ժողովրդավարության ֆիկտիվ դրսևորումներ են: Առհասարակ, պետությունն ունի պոզիտիվ պարտավորություններ՝ պահպանելու քաղաքացիների առողջությունը: Ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածուի առողջությունը, բնականաբար, նշանակություն ունի: Սակայն առկա է սելեկտիվ՝ ընտրողական մոտեցում, որովհետև գիտենք, որ պետությունը հետևողական չէ այդ սկզբունքին, և բոլոր քաղաքացիների առողջության համար չէ, որ հոգում է: Վառ օրինակ. էստեղից 200 մետր վերև՝ Բաղրամյան 26-ի դիմաց, բողոքում է մեկ այլ քաղաքացի, և նրա առողջությունը պետությանը բացարձակ չի հետաքրքրում»:
Մեկնաբանել