Կոչ են անում դադարեցնել հացադուլը
Իմ և մեր կազմակերպության բոլոր անդամների անունից դիմում եմ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին հացադուլը դադարեցնելու կոչով՝ մտահոգված լինելով այսուհետ հացադուլի շարունակման դեպքում նրա առողջությանն անդառնալի վնաս հասցնելու հետևանքներով։
Որպես մարդու և ընտրական իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքները տարածելուն կոչված հասարակական կազմակերպություն՝ մենք լիովին կիսում ենք ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի քայլով մեր հասարակությանն ուղղված ուղերձը։ Բարձր ենք գնահատում նրա անձնազոհությունը և իր կոչը հասարակությանը հասցնելու հաստատակամությունը և կամքը։
Պարոն Ղուկասյան,
Մեր կազմակերպության անդամները երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են։ Մենք, որպես տեղական դիտորդական կազմակերպություն, հետևել ենք Հայաստանում անցկացվող գրեթե բոլոր ընտրություններին։ Կարծես, այս անգամ մի մեծ գիծ է քաշվում անցած ընրությունների ու ապագայի միջև։ Մինչ այս պահը չեն դիտարկվել ընտրակաշառքի դրսևորումներ, վարչական ռեսուրսի կիրառումը էպիզոդիկ են, իսկ իշխանությունները, թվում է, արագ են արձագանքում դրան։
Այս փոփոխությունների իրականացմանը Դուք ունեցաք Ձեր ներդրումը։ Բայց խնդիրը դրանց վերջնական կայացումն է ու շարունակականությունը։ Մենք բոլորս Ձեր գաղափարակիցն ենք ու կիսում ենք նույն արժեքները։
Սակայն այս պահին կարևորը Ձեր առողջությունն է և գաղափարակիցների համախմբումը։
Մեր կողմից վստահեցնում ենք, որ պատրաստակամ ենք համագործակցել այս ուղերձները մարդկանց հասցնելու համար։
Քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը կոչ ենք անում միանալ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի դադարեցման մեր կոչին։
Վահրամ Վարդանյան
«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն
Տեղական դիտորդական կազմակերպություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել