HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիում շարունակվում են սիրիահայերի օգնության բարեգործական միջոցառումները

Փետրվարի 9-ին Թբիլիսիի «ArtHaal» համերգային դահլիճում, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ  և Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ  կայացավ համերգ` նվիրված սբ. Վարդանանց տոնին: Շարունակելով սիրիահայերի օգնության միջոցառումների  շարքը՝  բարեգործական համերգի ընթացքում կազմակերպվեցին Վրաստանի հայ նկարիչների  գործերի ցուցահանդես-վաճառք,  Դավթյան ընտանիքի տիկնիկների և «Ջազվե» սրճի  ակցիաներ: Բարեգործության   ողջ հասույթը պատերազմից տուժած սիրիահայերի օգնության նպատակով փոխանցվելու է բանկային հաշվեհամարի վրա:

Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի հետ, Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, հայ համայնքային  կազմակերպությունների, մտավորականության, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչները:

Վրաստանում ՀՀ  դեսպանության խորհրդական Տիգրան Թումանյանն ընթերցեց   Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովաննես Մանուկյանի՝ միջոցառմանն ուղղված ուղերձը:

Բարեգործական համերգին պատվավոր  հյուրի կարգավիճակով ելույթ ունեցավ  Երևանից հատուկ ժամանած ջազմեն Արտո Թունչբոյաջյանը:  

Իրար հաջորդեցին ճանաչված մենակատարներ և  տարբեր մրցույթների մասնակիցներ ու դափնեկիրներ Աննա Խանչալյանի, Աննա Պողոսովայի, Նադի Զախարյան-Լուցենկոյի, Ռուբեն Ոսկանյանի, Հովհաննես Շահնազարյանի, Նինա Կարապետյանի,  Էմմա Պողոսովայի ելույթները:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» և նորաստեղծ «Մուշ» (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան), «Անի» (պարուսույց՝ Անգելինա  Նազարյան-Քոչյան) և «Վանք» (պարուսույց՝ Լիանա Կաշավանիձե)  պարային  համույթների հայրենասիրական ոգով  և ազգային շնչով  տոգորված պարերը,  Ներսես Շնորհալու անվան  երգի   պատանեկան և ավագ երգչախմբի ելույթները (խմբավարներ՝ Մարա Աբուլյան և Հովհաննես Համբարձումյան) դարձան Վիրահայոց թեմում  հայ արվեստի պահպանման և զարգացման վառ  դրևորում:

Միջոցառման   վերջում օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի  առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, կարևորելով  Վարդանանց տոնի խորհուրդը, քրիստոնյա հավատքն անվանեց այն զորեղ ուժը, որին ապավինելով՝  հայ ժողովուրդը նվիրվել է իր հայրենիքի  և հավատքի  պահպանությանը: 

Համերգը վարող՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի  համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը, բոլոր  մասնակիցներին  բաժանելով շնորհակալագրեր, հայտարարեց, որ սիրիահայերի օգնության  բարեգործական  գործողությունը վիրահայոց համայնքում շարունակվում է:                           

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter