HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

271 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մայիսի 16-ից հունիսի 16-ը  ընկած ժամանակահատվածում կազմակերպվել էր ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2011 թվականի ամփոփիչ ատեստավորման քննությունները: Քննությունները կազմակերպվել են 10 բարձրագույն ուսումնական հաստատություններում (2 պետական և 8 հավատարմագրված ոչ պետական): 31 մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 575 շրջանավարտ, որից 238-ը` չի ներկայացել քննություններին:

Քննություններին մասնակցած 66 շրջանավարտ համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն մեկ քննական առարկայից ստացել է «անբավարար» գնահատական:

Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած 271 շրջանավարտի ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը կփոխարինվի համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի պետական նմուշի դիպլոմով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter