HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան ընկել է գետը

Փետրվարի 10-ին՝ ժամը 22.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի գոտուց և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 36 ML 721 պետհամարանիշով ավտոմեքենան կամրջից (15 մ)ընկել է գետը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 1972 թ. ծնված Հ. Հակոբջանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմոեքենան և կանխել գազի արտահոսքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter