HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարույր Հայրիկյանը նորից փոշմանեց. նա հետ է վերցրել ՍԴ դիմումը

Այսօր` ժամը 12.25-ին, ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասրյանը նոր դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան`  հետ վերցնելով նախորդ օրը դատարան ներկայացրած դիմումը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Հիշեցնենք, որ երեկ նախագահի թեկնածուն դիմել էր ՍԴ` պահանջելով ընտրությունները երկարաձգել երկշաբաթյա ժամկետով:

Հովհաննես Պապիկյանի խոսքերով`  այսօր ներկայացրած դիմումում որեւէ պարզաբանում չկա, թե ինչու են հետ վերցնում նախորդ օրը ներկայացրած դիմումը:

Նա նշեց, որ դիմում ներկայացնողն իրավունք ունի այն հետ վերցնել, պահպանելով  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, այն է` «Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է դիմողը հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունը սկսվելը»: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
'Ինքնորոշված' դերասան: Գործարք,թատրոն ու սին ինքնապաշտություն:Քաղաքական դիակ: Հուսով եմ գոնե ինքը հասկանում է իրեն: ՀՈԳՆԵՑԻ սրանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter