Նախագահ Սահակյանը այցելել է ՊԲ հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին այցելել է պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային եւ արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների:
ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության եւ երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել