Այսօր բուժաշխատողի օրն է
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շնորհավորել է բուժաշխատողներին
Այսօր Հայաստանում բուժաշխատողի օրն է նշվում, որն արդեն բարի ավանդույթ է դարձել:
Ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Օր, որը մեզ հնարավորություն է տալիս արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ:
Բոլոր ժամանակներում էլ մեր ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Այդպես է նաև այսօր, քանի որ հենց մեր աշխատանքից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը` մարդու առողջությունը:
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, այսօր մեր համակարգը հաստատուն քայլերով գնում է բարեփոխումների ճանապարհով: Արդեն իրականություն են ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը, որոնց զուգահեռաբար ընթանում են նաև բազմաթիվ այլ ծրագրեր, հիմնանորոգվում և կառուցվում են նոր բուժհաստատություններ:
Մեր յուրաքանչյուր նոր ծրագիր կյանքի է կոչվում ձեր սրտացավության և հետևողականության շնորհիվ: Ու չնայած համակարգում շատ անելիքներ կան, այնուամենայնիվ ես համոզված եմ, որ բոլորս միասին կհասնենք մեր առջև դրված նպատակներին` ունենալու լավագույն համակարգ:
Օգտագործելով այս գեղեցիկ առիթը` ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ աշխատանքում և ընտանիքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել