Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարական է տալու
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը փետրվարի 28-ին հրաժարական է տալու: Այս մասին CNN-ին հայտնել է պապի խոսնակ, հայր Ֆեդերիկո Լոմբարդին:
Այսօր 85-ամյա Բենեդիկտոս 16-րդը կաթոլիկ եկեղեցու կարդինալներին ասել է, որ հրաժարականի պատճառը «պատկառելի տարիքն է»:
«Մտքի և մարմնի զորությունն անհրաժեշտ են, զորություն, որը վերջին մի քանի ամսում վատթարացել է իմ մեջ այն աստիճան, որ ես սիպված եմ եղել ընդունել իմ անկարողությունը՝ համարժեքորեն կատարել ինձ վստահված պարտականությունները»,- ըստ պաշտոնական Վատիկանի՝ կարդինալներին ասել է Հռոմի պապը:
Վերջին Հռոմի պապը, ով հրաժարական է տվել (1415 թ.), Գրեգորիոս 12-րդն էր: Նա հրաժարական տվեց, որպեսզի վերջ դնի եկեղեցու ներսում սկսված քաղաքացիական պատերազմին, որի ժամանակ մեկից ավելի հոգևորականներ իրենց պապ էին հռչակում:
Բենեդիկտոսը, ով 265-րդ պապն է, 6-րդ գերմանացին է այդ պաշտոնում: Նա պապ է դարձել 2005 թ.:
Բենեդիկտոս 16-րդի՝ պապ եղած ժամանակը հատկանշվեց մի շարք սկանդալներով ու վեճերով, այդ թվում՝ քահանաների կողմից սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու վերաբերյալ հարյուրավոր նոր մեղադրանքներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել