Չինաստանում և Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
Ս.թ. հունիսի 22-29-ը Չինաստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Օրերի շրջանակներում բացի համերգային և ցուցահանդեսային ծրագրերից կողմերը կստորագրեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2012-2014 թթ. համագործակցության մասին ծրագիր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին զուգընթաց, ս.թ. հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Տեղի կունենա գալա համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» լուսանկարչական ցուցահանդեսը, կիրականացվի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Տեղի կունենա գրողների հանդիպում, կանցկացվեն շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ: Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել