HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան. «Վերականգնմանս համար կպահանջվի եւս մի քանի ամիս»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը շարունակում է վերականգնողական գործընթացը Գերմանիայում: Լեւոն Հայրապետյանը  վնասվածք էր ստացել 2012 թ. սեպտեմբերի 11-ին՝ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Լևոն Հայրապետյանը, ինքը դեռևս շարունակում է բուժվել գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի կլինիկաներից մեկում:

«Առայժմ մարզվում եմ անհատապես՝ թեթև ծրագրով և առանց մեծ ծանրաբեռնվածությունների: Բժիշկները նշում են, որ վերականգնումս ընթանում է նորմալ հունով, բայց լիարժեք ապաքինման համար կպահանջվի ևս մի քանի ամիս: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նախատեսվում է, մայիսի կեսերին կկարողանամ լիարժեք մարզվել իմ ակումբի կազմում»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Լևոն Հայրապետյանը:

ՀՖՖ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter