Մանոյանի մասնակցությունը Հայաստան-Չեխիա խաղին չի բացառվում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածք էր ստացել դեռևս 2012 թ. դեկտեմբերին՝ Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մանոյանը վերջին ամիսներին բուժվում էր Գերմանիայում:
Չնայած բժիշկները նախապես նշում էին, որ Դավիթ Մանոյանի ապաքինման համար կպահանջվի 4-5 ամիս, սակայն, բարեբախտաբար, Դավիթ Մանոյանի վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը տեղեկացրել է, որ Դավիթ Մանոյանը «Փյունիկի» կազմում մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի իր թիմի երկրորդ մարզական հավաքին:
Բացի այդ, եթե ամեն ինչ ընթանա բարեհաջող, Մանոյանը, հնարավոր է, մասնակցի նաև մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին:
ՀՖՖ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել