HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ով որ ասում է՝ սա խիյար է, աղը մի առ, մի վազի»,- խորհուրդ է տալիս Հրանտ Բագրատյանը

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Ախուրյանում եւ Գյումրիում ընտրողները պիտի հանդիպեին ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին: Վերջինս ուշացել էր եւ Գյումրիում ստիպված եղավ ներողություն խնդրել ախուրյանցի ընտրողներից: «Ես պիտի առիթից օգտվեմ ու լրատվամիջոցներով ներողություն խնդրեմ նրանցից, որովհետեւ 40 կմ մառախուղի միջով ենք եկել 20 կմ/ժ արագությամբ: Գիտեմ, որ մարդիկ հավաքվել-սպասել են, բայց ցավոք չկարողացա ժամանակին հասնել, որի համար ներողություն եմ խնդրում ախուրյանցիներից»,- նշեց թեկնածուն:

Գյումրիում նախատեսված հանդիպումը կինո «Հոկտեմբերի» հարեւանությամբ էր: Կինոթատրոնի սրահում նախագահի թեկնածուն նախ պատասխանեց տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: «Ի՞նչ տոկոս է «խփելու» այս ընտրություններում» հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանեց, որ ոչ մեկին եւ ոչինչ չի խփելու, դրա փոխարեն ներկաներին հիշեցրեց մի ասացվածք, թե «ով որ ասում է՝ սա խիյար է, աղը մի առ, մի վազի»: Նա շեշտեց, որ սովորություն չունի քննադատելու մյուս թեկնածուներին կամ նրանց գործելակերպը: Իրեն համարում է ընդդիմության միակ թեկնածուն եւ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը չպիտի ընտրվի: Հրանտ Բագրատյանը հրաժարվեց խոսել նաեւ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին, նշելով, որ այն վերածվել է «թամաշայի»: «Ես չեմ ուզում այդ թեմայով խոսել եւ խնդրում եմ ինձ հարցեր չտալ»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն շեշտեց, որ բաց ճակատով է մտնում Գյումրի, քանի որ իր վարչապետ եղած ժամանակ 150 հազար քմ է կառուցապատվել, շահագործման է հանձնվել Մայիսյանի կաթսայատունը, կառուցվել է «Ստրոմմաշինա»-ն՝ ներկայիս «Քարհատ» ձեռնարկությունը, Անալիտիկ սարքերի գործարանը, Տեքստիլի գլխավոր մասնաշենքը, Էլեկտատեխնիկական սարքավորումների գործարանը, Ապակե տարայի գործարանը:

«Հիմա ինձ ասում են, որ էդ ամենը թալանված են, չեն աշխատում: 1994-95 թթ.-ին կառուցված գործարանները հիմա գոյություն չունեն: Իմ վարչապետության ժամանակ կառուցվել է Գյումրիի ֆրանսիական դպրոցը, որը, փառք Աստծո, դեռ կա: Ես կարծում եմ, որ էս անգամ, որ գանք իշխանության, պետք չի, որ 5 տարի հետո գնանք, այլապես էն, ինչ սարքելու ենք, մեզնից հետո եկողները քանդելու են»,- հայտարարեց թեկնածուն:

Արտագաղթի մասին խոսելով՝ նշեց, որ առնվազն պիտի 7 տոկոս տնտեսական աճ ունենաք, որ այն կանխվի: «Վերջին 5 տարում հանրապետությունը լքել է 225 հազար մարդ: Սրանք խոսուն թվեր են, նաեւ անհանգստացնող»,- նշեց Հրանտ Բագրատյանը: 

Վերջինս գյուղական համայնքներում անցկացրած իր հանդիպումներից գոհ է: Ասում է՝ մարդիկ կարողացել են գնահատել ժամանակին իրականացրած հողային ռեֆորմը: «Ես կծախսեմ ամեն մի գյուղի վրա 850 մլն դոլար, ամեն գյուղում, որտեղ հող եմ տվել, մարդիկ կմիավորվեն կոոպերացիայի հիմունքներով, ոչ թե բաժնետիրական, այլ փայատիրական հիմունքներով: Մենք կօգնենք, որ նրանք ոչ միայն հող ունենան, այլ նաեւ իրենց արտադրանքը մշակեն: Սա մենք անում ենք՝ ի տարբերություն իշխանության ծրագրի, որ նախատեսում է հողերի միավորում եւ խոշորացում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանություններ (1)

liana
astvac ta haxteq paron bagratyan...vor es vohmakic asatvenq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter