HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». էլ ումի՞ց վախենա

«Արթուր Բաղդասարյանը՝ որպես մարդ, որպես քաղաքական ու պետական գործիչ, ապրում, աշխատում և գործում է այնպիսի սկզբունքներով, որոնք որևէ հիմք չեն տալիս որևէ մեկից վախենալու»,- հայտարարել է ԱԽՔ մամուլի քարտուղարը:

«ՉԻ» - Եկեք իրար ճիշտ հասկանանք: 2008-ին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իշխանություններն ուզում են իրեն ֆիզիկապես ոչնչացնել: Հետո նա համագործակցեց այդ իշխանությունների հետ, պաշտոն ստացավ, ու հիմա նրա խոսնակը հայտարարում է, թե նա այլևս որևէ մեկից վախենալու պատճառ չունի:

Սա, ըստ էության, կարելի է ընկալել որպես հաղորդում հանցագործության մասին: Ընդ որում, հանցագործը կամ Ռոբերտ Քոչարյանն է (այն ժամանակ սպառնում էր, իսկ հիմա իշխանության չունի, հետևաբար՝ վախենալու բան չկա), կամ Սերժ Սարգսյանը (այն ժամանակ նրա դեմ էր խոսում, իսկ հիմա նրա օգտին է քարոզում, հետևաբար՝ վախենալու պատճառ չունի):

Ի դեպ, ուշադրություն դարձրեք խոսնակի «աշխատում և գործում է» բառակապակցության վրա: Դրանք, փաստորեն, տարբեր բաներ են: Երևի Արթուր Բաղդասարյանն Անվտանգության խորհրդի քարտուղար է աշխատում, իսկ ազատ ժամերին բրդյա գուլպաներ է գործում: Կամ էլ Անվտանգության խորհրդում գործում է, իսկ կոնյակի գործարանում՝ աշխատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter