HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». սա ի՞նչ ձև է

Երևանի քաղաքապետը հանրակրթական երկու դպրոցներում արձանագրված նախընտրական քարոզչության և քաղաքական գործունեություն իրականացնելու փաստերով խիստ նկատողություն է հայտարարել ուսումնական հաստատությունների փոխտնօրեններին: Սա հայտնում են քաղաքապետարանից, իսկ թե խոսքը որ դպրոցների մասին է, պետք է միայն կռահել:

Ենթադրվում է, որ նկատողություն ստացածներից մեկը թիվ 191 դպրոցի տնօրենն է: «ՀԺ»-ն գրել էր, թե ինչպես էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այս դպրոցում հյուրընկալվել թաղապետ Դավիթ Օհանյանն ու մանկավարժներին նախընտրական հրահանգներ տալիս:

Դրանից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ քաղաքապետն այս ամենը անհետևանք չի թողնի: Եվ ահա հետևանքը: Թաղապետը նկատողություն չի ստացել, միայն՝ դպրոցի տնօրենը:

Իշխանությունները վերը նշված երևույթների մասին «տեղեկանում են» մամուլից կամ համացանցից: Այնինչ նույն Դավիթ Օհանյանը նշված հանդիպման ժամանակ պատմում է, որ այլ դպրոցներում ու մանկապարտեզներում ևս նախընտրական հրահանգներ է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter