HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ի՞նչ են քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանը

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, 7 օր անց՝ կիրակի օրը, կրկին հանդիպել են: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նրանք կրկին քննարկել են Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու հարցը, ինչը որևէ կերպ ընդունելի չէ Դեմիրճյանի կողմից:

Վերջինս ասել է, որ չի ցանկանում կուսակցությունը լուծարել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ բացատրել է, որ պետք չէ հրաժարվել ՀԺԿ-ից, պարզապես կարելի է համագործակցել նորաստեղծ ՀԱԿ-ի հետ, որը կփրկվի միայն կուսակցություն դառնալու ճանապարհով. անկուսակցական անհատները կմիավորվեն:

Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, որն ասաց, թե ինքը տեղյակ չէ նշված հանդիպումից. «Իսկ մյուս հարցի հետ կապված՝ ՀԺԿ-ն իր տեսակետը հայտնել է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter