«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը սատարում է Սերժ Սարգսյանին
2013թ. փետրվարի 11-ին կայացել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստ' Հայաստանի Հանրապետության առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու օրակարգով:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, հավատարիմ կազմակերպության կանոնադրական նպատակներին ու սկզբունքներին, կողմնորոշելու համար իր բազմահազար անդամներին, աջակիցներին, համակիրներին, միաձայն որոշեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Նախագահության ընդլայնված նիստին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հայրենակցական միությունների ներկայացուցիչներ:
Նիստը նախագահում էին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանը և պատվավոր նախագահ Վրեժ Մարկոսյանը:
«Նիգ-Ապարան» ՀԲՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել