HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի չհրկիզվող պահարանից կատարված գողությունը բացահայտվեց. 1 մարդ ձերբակալված է

2012 թ. նոյեմբերի 25-ին ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորաշեն համայնքի դպրոցում գողություն է կատարվել: Պարզվել էր, որ դպրոցի սպորտդահլիճի, այնուհետև ուսուցչանոցի դռները կոտրելով և ուսուցչանոցից տնօրենի աշխատասենյակի դռան ապակին հանելով՝ մուտք են գործել տնօրենի աշխատասենյակ, որտեղ սեղանից վերցնելով բանալին, բացել են չհրկիզվող պահարանը և գողացել նրա բարեկամուհուն պատկանող 795.000 ռուսական ռուբլի, 300 ԱՄՆ դոլար և 10 եվրո գումարը:

Փաստի առթիվ նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվծաի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տաշիրի և Ստեփանավանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1989 թ. ծնված, նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտված Շահնուր Ա.-ն:

Շահնուր Ա.-ն ձերբակալված է:

«Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter