HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20-ամյա Գագիկի վրա կրակած 26-ամյա Արմենը ձերբակալվել է. հարուցվել է քրգործ

Փետրվարի 10-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Գագիկ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 10-ին Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենային վնասվածք է պատճառել նրան և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Կատովսկու փողոցի թիվ 23 տան մոտ վիճաբանության ժամանակ Գագիկ Ա.-ի վրա կրակել և վնասվածքը պատճառել է 1987 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ պահունակով, լիցքավորված 4 փամփուշտով:

Նշանակվել են փորձաքննություններ: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

«Արմեն Գ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter