
Նամակ Իրանի դեսպանին՝ Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տալու անթույլատրելիության մասին
Այսօր «Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն, պարոն Մոհամմադ Ռեիսիին, որտեղ մասնավորապես խիստ մտահոգություն է հայտնվում Սյունիքի մարզի առնվազն 50 հազար հեկտար արոտավայրերը Արևելյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատև վարձակալությամբ տրամադրելու մասին գարծարքի վերաբերյալ:
Նամակում մասնավորապես նշվում է, որ տվյալ գործարքի իրականացումը, ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է խիստ բացասաբար ազդել երկու բարեկամական պետությունների հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ «Հայազնը» հանդես էր եկել սույն գործարքը դատապարտող հայտարարությամբ և մտադիր է բոլոր միջոցներով պայքարել դրա դեմ: Մասնավորապես հինգշաբթի օրը՝ փետրվարի 14-ին՝ ժամը 11.00-ին, բողոքի ակցիա կանցկացվի կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Սյունիքի հողերի նվիրատվության: Կհանձնվի նամակ, որի տեքստը կհրապարակվի:
«Հայազն» կուսակցության մամուլի ծառայություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել