HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու նիստի «ֆինանսական» որոշումները

Երևանի ավագանին փետրվարի 12-ին գումարված նիստում միաձայն կողմ քվերկությամբ հավանություն է տվել ՀՀ կառավարության որոշման համաձայն Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» 16-րդ թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 200,000.0 հազար դրամը «16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն» ծրագրով «Երևան» հիմնադրամին հատկացնելու մասին որոշմանը:

Նույն որոշմամբ համապատասխան չափով գումար է հատկացվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների սոցիալական փաթեթով ապահովման նպատակով ֆինանսավորման համար:

«Երևանի կանաչապատման բնագավառի զարգացման, քաղաքն ավելի գեղատեսիլ դարձնելու նպատակով՝ ավագնու որոշմամբ համապատասխան գումար կհատկացվի նաև լրացուցիչ թվով 1,500 ոսկեգույն թույայի տնկիների ձեռքբերման համար»,- հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter