HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանն առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը:

Տ. Նարեկ աբեղա Ավագյանը և Տ. Հմայակ աբեղա Սահակյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռում: Տ. Արիս աբեղա Տոնոյանը նշանակվել է Խոր Վիրապի վանահայր:

Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծառայության է կոչվել Բելոռուսիայի հայոց համայնքում՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի իշխանության ներքո, իսկ Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը՝ Տավուշի թեմում:

Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, վերադառնալով Ֆրանսիայի հայոց թեմում հոգևոր ծառայությունից, նշանակվել է Մայր Աթոռի փոխդիվանապետ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter