HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տյառնըդառաջ` փետրվարի 13-ին է, թե՞ 14-ին

Տյառնըդնառաջի ժողովրդական տոնախմբություն

Փետրվարի 13-ին` ժ. 17.30-ին, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում 250 նորապսակ զույգերի մասնկացությամբ կկատրավի Տյառնըդնառաջի ժողովրդական տոնախմբություն:

Ժ. 17.00-ին եկեղեցում կկատարվի երեկոյան նախատոնակ ժամերգություն, որից հետու եկեղեցու բակում խարույկ կվառվի, ուրախ երգ ու պար կլինի, իսկ նորապսակները կստանան սիմվոլիկ հուշանվերներ և բացիկներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ,  Տյառնընդառաջի Ս. Պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տյառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

 Այս տարի Տյառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, երբ վարագուրված է խորանը: Սակայն տերունական տոնի կապակցությամբ բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները: Մատուցվում է բաց Ս. Պատարագ, որի ընթացքում տրվում է Ս. Հաղորդություն:

Հարցին, թե արդյո՞ք Տյառնըդառաջի տոնը շարժական է և այս տարի փոխվե՞լ է և նշվում է փետրվարի 14-ին, պատասխանում ենք. այն շարժական չէ և ամեն տարի անփոփոխ նշվում է  փետրվարի 14-ին: Պարզապես փետրվարի 13-ի երեկոյան ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Ս. Սեղանի կանթեղից լույսը վերցրած ժողովուրդը գնում է իրենց տները, իսկ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, վառում են խարույկները:  

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter