HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվում են առողջապահության ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: 

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի առաջարկությունների փաթեթը:
Ուսումնասիրվել և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ են ներկայացվել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման ոլորտում:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից առաջարկություններ են ներկայացվել նաև փրկարար ծառայողների, զինծառայողների, զինծառայողներին հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավման վերաբերյալ:

Իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործընթացներ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter